Արմեն Ջիգարխանյանի ընկերը հերքել է արտիստի շտապ հոսպիտալացման մասին տեղեկությունները

Ոչ մի սուր հիվանդություն չկա, նա պարզապես պլանային պրոֆիլակտիկա է անցնում

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը պլանային պրոֆիլակտիա է անցնում, նա ոչ մի սուր հիվանդություն չունի։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է նրա ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը։

Ավելի վաղ Telegram-ի Mash ալիքը հայտնել էր, որ Ջիգարխանյանը հայտնվել է մոսկովյան կլինիկաներից մեկի վերակենդանացման բաժանմունքում սիրտ-անոթային եւ երիկամային անբավարարության ֆոնին վիճակի սրման պատճառով։

«Ոչ մի սուր հիվանդություն չկա, նա պարզապես պլանային պրոֆիլակտիկա է անցնում։ Ոչ մի վերակենդանացման բաժանմունք։ Չգիտեմ՝ ով է դա գրում, տեղեկություներ տարածում, նրա մոտ ոչ մի նման բան առկա չէ»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Լուսանկարը՝ Դմիտրի Սերեբրյակով՝ ՏԱՍՍ, գրում է  NEWS.am STYLE