Daily Mail-ի հաղորդմամբ, սիրահարներն օրն անցկացրել են լողափում: Կամիլան ցուցադրել է կատարյալ կազմվածքը ընձառյուծի պրինտով մինի-բիկինիով:
Գեղեցկուհին չի թաքցրել իր քնքուշ զգացմունքները կինոաստղի նմատմամբ՝ պարբերաբար գրկելով Լեոնարդոյին:
Միևնույն ժամանակ, եթե Մորոնեն գերազանց ֆիզիկական վիճակում է, ապա նրա ընկերը, ինչպես նշում են լրատվամիջոցները, ակնհայտորեն հրաժարվել է մարզումներից: Նա ավելորդ քաշ է ձեռք բերել և գեր որովայն:
Դերասանն ու մոդելը սկսել են հանդիպել 2017-ի դեկտեմբերից: Ըստ խոսակցությունների, այս անգամ ամեն ինչ շատ լուրջ է, հոլիվուդյան գլխավոր սրտակերը և հավերժ ամուրին վերջապես պատրաստ է ընտանիք կազմել:
Կամիլան և Լեոնարդոն շրջագայում են 58-ամյա դերասան Շոն Փենի և նրա 27-ամյա ընկերուհի Լեյլա Ջոքրջի հետ, գրում է 1in.am:
0Comments