«Վարչապետի ելույթը Արցախում կրկին տեղիք է տվել թյուր մտքերի : Մեր փորձագետների որոշակի շրջանակներ վարչապետի մեսիջները ճիշտ չեն ընկալել», – օգոստոսի 8-ին, անդրադառնալով Արցախում կայանալիք առաջիկա խորհրդարանական և նախագահական ընտրություններին, լրագրողներին ասաց ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Մեկնաբանելով վարչապետի ելույթի այն հատվածը, որտեղ Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ Հայաստանը պետք է լինի Արցախում լեգիտիմ ընտրությունների երաշխավորը, Արմեն Գրիգորյանը ասաց, որ դա նշանակում է, որ Հայաստանը պարզապես աջակցելու է և ոչ թե միջամտելու:
«Ես գրանացված եմ ՀՀ-ում և այստեղ գրանցված որևէ անձ իրավունք չունի մասնակցելու Արցախի ընտրություններին: Մենք աջակցելու ենք ազատ, արդար ընտրություններին», – ասաց նա:
Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին, Արմեն Գրիգորյանը նշեց, որ որևիցե տեղ քաղաքական նպատակներով սահմանադրություն չպետք է փոխվի:
«Ես ինքս ամբողջ կյանքում պայքարել եմ դրա դեմ», – ընդգծեց նա:
0Comments