«Լասկովիյ մայ» խմբի պրոդյուսեր Անդրեյ Ռազինը բազմաթիվ անգամներ քննադատել է Օլգա Բուզովայի ստեղծագործությունները։ Նախորդ տարվա հուլիսին նա հայտարարել է, որ ինքն էլ երբեք շքեղ վոկալային տվյալներ չի ունեցել, սակայն «Դոմ 2»-ի հաղորդավարուհին ավելի վատ է երգում։ Հենց այդ պատճառով Ռազինը Բուզովային անվանել է «բոլոր ժամակների վատագույն երգչուհին»։
Նա հանգստացել է «Դոմ 2»-ի հաղորդավարուհու մոր՝ Իրինայի ընկերակցությամբ։ Նրանք հանդիպել են ընդհանուր ընկերուհու ծննդյան օրվա առիթով կազմակերպված տոնին։ Արտիստը խոստովանել է, որ նախկինում կտրուկ քննադատություն է հնչեցրել նրա դստեր հասեցին, ինչի համար այժմ զղջում է։ Նա համատեղ լուսանկար է հրապարակել Օլգա Բուզովայի մայրիկի հետ, գրում է Cosmo-ն։
«Ես ինչ-որ ժամանակ ասել եմ, որ Օլգան բոլոր ժամանակների ու ազգերի ամենաանտաղանդ երգչուհին է։ Բայց ես եւս չեմ կարողանում երգել, եւ իմ մասին եւս ասել են։ Իրինա Ալեքսանդրովնան հրաշալի մադր է, եւ նրանց ընտանիքը լավն է։ Շնորհակալություն հասկանալու եւ հիասքանչ ընտանիքի համար։ Օլեչկա, բառերս ետ եմ վերցնում։ Ես եւ դու բոլոր ժամանակների ու ազգերի լավագույն երգիչներն ենք»,- հայտարարել է Անդրեյ Ռազինը։
Բուզովան սկսել է երգել ֆուտբոլիստ Դմիտրի Տարասովից բաժանվելուց անմիջապես հետո։ Գրեթե երեք տարի է՝ նա սոլո կարերա է կառուցում՝ նվաճելով երաժշտական Օլիմպոսի նոր բարձրունքներ։ Հեռուստահաղորդավարուհու վոկալային կարողությունները հաճախ են քննադատում, սակայն Օլգան նշում է, որ իր երգերը դրական լիքեր են հաղորդում։
0Comments