Վերելակը պոկվել է երևանյան ռեստորանային համալիրում և ընկել 12 մետրից. կան վիրավորներ

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը

Նոր մանրամասներ են հայտնի դարձել հուլիսի 27-ին, Երեւանյան ռեստորաններից մեկում վերելակի պոկվելու դեպքից։

Հիշեցնենք, որ արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 18:35-ի սահմաններում, ԱԻՆ Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների 82 հասցեում երկհարկանի ռեստորանային համալիրի վերելակը մոտ 12 մետր բարձրությունից ընկել է, որի մեջ եղել է 2 աշխատակից։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: