Աղբարկղերի առաջին խմբաքանակը՝ թվով 192 հատ, արդեն Հայաստանում է․ Երևանի քաղաքապետարան

Օգոստոսի կեսերին աղբարկղերի քանակը կկազմի 2200 հատ

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ քաղաքապետարանի կողմից ձեռք բերված աղբարկղերի առաջին խմբաքանակը՝ թվով 192 հատ, արդեն Հայաստանում է: Աղբարկղերի հաջորդ խմբաքանակն սպասվում է օգոստոսի կեսերին:

«Երևան ժամանեց քաղաքապետարանի կողմից ձեռք բերված աղբարկղերի առաջին խմբաքանակը՝ թվով 192 հատ։ Օգոստոսի կեսերին աղբարկղերի քանակը կկազմի 2200 հատ։ Սանիթեքը պայմանագրով պարտավոր է ապահովել 16 000աղբարկղ, սակայն փաստացի այդ թիվը այսօր կազմում մոտ 4500 հատ»,- գրել է Կուբատյանը։