Ուրախների եւ հնարամիտների ակումբի աստղ եւ Comedy Club-ի անդամ Ալեքսանդր Ռեւայի 36-ամյա կինը պրովոկացիոն լուսանկար է հրապարակել։ Լուսանկարում «Արթուր Պիրաժկովի» կինն առաջին անգամ լուսանկարվել է թոփլես։ Անժելիկա Ռեւան հրապարակմանը կից մի քանի հեշթեգ է օգտագործել՝ «ոչ բարի գիշեր» եւ «սա հրաման է»։
Նա հրաշալի կազմվածք ունի, սակայն առավելագույնը, ինչի համարձակվում էր, հանգստի ընթացքում լողաղգեստով լուսանկարներն էին։ Այդ պատճառով նոր լուսանկարը զարմացրել է աստղային ընտանիքի շատ երկրպագուների։
Հայտնի արտիստի կինը լուսանկարվել է ոճային ջինսե տաբատով, որը բարձր գոտկատեղ ունի, իսկ կուրծքը ծածկել է ձեռքերով։ Շոումենի կնոջ հետեւորդները նկատել են, որ Անժելիկան շատ գեղեցիկ է ու նուրբ, իսկ լուսանկարն իսկապես հաճելի է աչքի համար։ Գտնվել են նաեւ օգտատերեր, որոնք Ալեքսանդր Ռեւայի կնոջը համեմատել են Սոֆի Լորենի հետ։
«Դուք հիասքանչ եք», «Սոֆի Լորեն», «Իսկական կին։ Բոլոր իմաստներով»,- գրել են հետեւորդներն Անժելիկայի էջում։
0Comments