Ներկայացվել են Տոկիո-2020-ի թալիսմանների անունները

Պարալիմպիկ խաղերի թալիսմանն էլ վարդագույն ու սպիտակ է

Տոկիո-2020-ի մեկնարկին մնում է ուղիղ մեկ տարի։ Խաղերի կազմակերպիչները ներկայացրել են Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի թալիսմանների անունները: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Միրայտովան կապույտ և սպիտակ գույներ ունեցող օլիմպիական թալիսմանի անունն է: Ճապոներենից թարգմանված՝ նշանակում է ապագա և ընդմիշտ։

Պարալիմպիկ խաղերի թալիսմանն էլ վարդագույն ու սպիտակ է։ Նրան տվել են Սոմեյտի անունը: Վերջինս սակուրայի ամենահայտնի տեսակն է։

Տոկիոյի Օլիմպիական խաղերը կայանալու են 2020 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: