Ղազախստանի Երեխայի իրավունքների հարցերով լիազոր Արուժան Սայինը հայտարարել է, որ հանրապետությունում անկարգությունների ժամանակ երեք երեխա է զոհվել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնել է «Խաբար 24» հեռուստաալիքը։
«Ղազախստանի մանկական օմբուդսմեն Արուժան Սայինը հաստատել է 11-ամյա եւ 15-ամյա դեռահասների, ինչպես նաեւ 4 - ամյա աղջկա մահվան դեպքերը», - հաղորդում է հեռուստաալիքը:
0Comments