Ինչպե՞ս Ռուսաստանում ևս իրականացնել գունավոր հեղափոխություն․ դասընթացներ Երևանում

Ակտիվորեն ներգրավվում են հայեր կամ հայկական ազգանուններով մարդիկ

«Ռաշա Թըդեյ» ռուսական հեռուստաալիքի տնօրեն Մարգարիտա Սիմոնյանը Վլադիմիր Սոլովյովի հաղորդմանը խոսել է ամերիկյան տեխնոլոգիաներով հեղափոխությունների մասին, դրանց շարքում դասելով Հայաստանում ապրիլին տեղի ունեցած հեղափոխությունը:

Ավելին, նա մեղադրել է Հայաստանին ու ԱՄՆ-ին՝ հեղափոխությունը Ռուսաստան արտահանելու մտադրության համար, նշելով, թե Երեւանում ներկայում նման աշխատանքներ են տարվում: Դրանում ակտիվորեն ներգրավվում են հայեր, կամ հայկական ազգանուններով մարդիկ, նաեւ Լազարեւսկի ակումբի հավաքագրած ինչ որ մարդիկ, որոնք հատկապես հայկական ուղղությամբ անում են այն ամենը, ինչ պետք է: Այդպես շատ ավելի համոզիչ է:

Մանրամասները՝ ՌԴ հանրային հեռուստատեսության «ВРЕМЯ» լրատվական հաղորդման տեսանյութում։