168.am-ն արդեն իսկ տեղեկացրել էր, որ իջևանյան հայտնի դեպքերի ժամանակ անցանկալի զարգացումներից հետո Երևանից Իջևան ոստիկանության ներքին զորքերի ծառայողներ են տարվել։ Մեր տեղեկություններով՝ շուրջ 1000 ծառայողներն Իջևան էին տեղափոխվել քաղաքապետարանում չգիտեին։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակը պատասխան ստանալու համար խնդրեց հարցում ուղարկել։ Պատասխանը լինելուն պես կհրապարակենք։
Ըստ մեր աղբյուրի, որը չէր հասկանում՝ ինչն է իշխանություններին հատկապես անհանգստացրել Իջևանի դեպքերի ընթացքում, վարչապետի ծննդավայր են ուղարկվել հսկայաքանակ ոստիկաններ, ԱԱԾ «Ալֆա» հատուկջոկատայիններ։ «Ինչո՞ւ է գործի դրվում այսպիսի ռեպրեսիվ միջոց մի հարցի համար, որը կարող էր ընդամենը լուծվել Կառավարություն-մարզպետ խողովակով»,- տարակուսած էր մեր աղբյուրը։
0Comments