Գիտեք՝ ինչու է Նիկոլ Փաշինյանի պատգամավորներից Հայկ Սարգսյանն օրումեջ հայտնվում սկանդալների կիզակետում ու ըստ այդմ՝ մամուլի թոփ լուրերում, իհարկե, չգիտեք: Իմացեք պատճառը Նիկոլ Փաշինյանն է, այդ դեղին լրատվամիջոցները, ինչպես պատգամավորն է իր մասին ոչ հաճելի հոդվածներ հրապարակած լրատվամիջոցներին բնորոշում , ուզում են թուլացնել իշխանությանը, գցել Նիկոլ Փաշինյանի վարկանիշը: Եվ փոխանակ Փաշինյանի մասին գրեն, գրում են Հայկ Սարգսյանի մասին, որն իրեն , փաստորեն, ավելին քան վարչապետ է կարծում: Այսօր նա ասուլիս էր հրավիրել ու բացատրում էր մամուլի՝ իր նկատմամբ «արշավի» նպատակը ու թե ինչու է ինքն էլ իր հերթին ընկել ԶԼՄ-ների հետեւից, վեց հայց ներկայացրել տարբեր լրատվամիջոցների դեմ: Պարզից էլ պարզ է, որ իր նկատմամբ արշավը Նիկոլ Փաշինյանի կողմն ուղղորդելով նպատակ ունի դատարանների ուշադրությունը հրավիրելու իր ներկայացրած դատական գործերին,թե տեսեք-տեսեք ինչ եք անում, որովհետեւ այդ հրապարակումներն արատավորում են ոչ միայն իմ բարի համբավը, այլեւ Նիկոլ Փաշինյանի:
Մի քանի օր առաջ նա հերթական սկանդալի մեջ էր հայտնվել: Պատգամավորն իր «նանարներին» տարել էր նախագահական նստավայր, սելֆիներ արել, լուսանկարվել պետության խորհրդանիշների հետ, նախագահականի տարբեր սենյակներում նստել, այդ պատմական պահերն էլ անմահացել: Այսօր նա հերքում էր, թե տարել է, ասում, որ ինքը նրանց հետ չի եղել եւ դրա ապացույցը տարածված տեսանյութն է, որում ինքը նույնպես չի երեւում: Բանն այն է, որ մեկ ուրիշ լուսանկարում պատգամավորի հետ նկարված աղջիկն էր նախագահականում ֆոտոսեսիա կազմակերպողը, եթե ոչ Հայկ Սարգսյանը, ապա ով է նրանց հասցրել նախագահական նստավայր: Ասուլիսի ընթացքում նա ծավալուն անդրադարձավ իր մասին մամուլի՝ «ախրանիկ» , «շիշ բռնող» ձեւակերպումներին, ասաց, որ վիրավորվել է այդ արտահայտություններից.«Մինչեւ հեղափոխությունը եւ դրանից առաջ եղել եմ Նիկոլ Փաշինյանի կողքին: Դա չի նշանակել, թե ես եղել եմ նրա «ախռաննիկ»-ը: Այո, եղել եմ «Ելք»-ի նախընտրական շտաբի պետ, կարգավորել տեխնիկական եւ ոչ տեխնիկական հարցեր, իսկ հեղափոխության ընթացքում էլ կարգավորել եմ տեխնիկական հարցեր՝ կապված փողոցները փակելու, անվտանգության, բարձրախոս տեղադրելու, հոսանք հայթայթելու…բոլոր հարցերում: Արել եմ անձնվիրաբար՝ առանց գումարի: Հակառակը, ես եմ իմ գրպանից ծախսել, ինչպես մեր թիմի բոլոր անդամները: Այս արտահայտությունից վիրավորված եմ, որովհետեւ ամեն օր տանից դուրս գալուց ցտեսություն էի ասում ծնողներիս, ու չգիտեի՝ այդ օրը կվերադառնա՞մ, թե ինձ հաջորդ օրը տուն կբերեն: Ունենք նախադեպ, երբ մարտի մեկին իշխանությունը քաղաքի կենտրոնում գնդակահարեց ժողովրդին: Ուստի ինձ այդպես անվանելը, եւ ասելը, թե ես այդ ծառայության համար եմ հայտնվել խորհրդարանում, կոռեկտ չէ, դա վարկաբեկում է ինձ»:
Կներեք, մեկը հարցնող լինի՝ եթե չլիներ հեղափոխությունը, դուք էլ Փաշինյանին թիկնապահություն չանեիք, ապա եղեք անկեղծ ու խոստովանեք՝ որտեղ կլինեիք այսօր դուք: Հիմա տպավորություն է, որ պատից կախ չտեսան, ճակատից կախ են տեսնում: Մի քիչ համստությունը չէր խանգարի պարոն Սարգսյան, մի մոռացեք, թե ով եք եղել ոչ հեռավոր անցյալում: Ու եթե Նիկոլ Փաշինյանը չարձագանքի այս պատգամավորի խրախճանքնրին, կնշանակի, որ Հայկ Սարգսյանի հետ կապված ցանկացած թեմայի ինքն աջակցություն է ցուցաբերում:
0Comments