Պետք չէ տարակուսել. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Ուրախ եղիր Ինձնով, աղոթիր ու վստահ եղիր

Հիսուս
Հուլիսի 7

Ուրախ եղիր Ինձնով: Ուրախությունը փոխանցվում է: Աղոթիր ու վստահ եղիր: Եթե երկմտում ու Իմ Սիրո ու նպատակների մասին հարցեր է տալիս մեկը, ով Ինձ ճանաչում է սոսկ իբրև Աստված ու Արարիչ, այդ իր համար առանձնապես մեղք չի համարվում:

Սակայն մեկը, որ ճանաչում է Ինձ այնպես, ինչպես որ դուք եք ճանաչում՝ իբրև Բարեկամ ու Փրկիչ, մեկը, որ տիեզերքը Արարող Աստծուն իբրև Հայր է ճանաչում, այդ մեկի համար Իմ Նպատակի, Իմ փկարար Ուժի, Իմ մեծ Սիրո մասին տարակույս ունենալը՝ իսկապես սխալ է: