«Դոմ 2»-ի աստղ Սաշա Օգանեսյանը երկրպագուներին ցնցել է բանտում մոր հետ հանդիպմամբ

Հեռուստանախագծի աստղը հույս ուներ, որ մայրն ուրախ կլինի, սակայն նրան հիասթափություն էր սպասվում

Իոսիֆ Օգանեսյանի 26-ամյա կինը՝ Սաշան (Չերնո) մեծացել է առանց մոր. կինը լքել է դստերը, երբ վերջինս փոքր է եղել։ «Դոմ 2»-ի աստղը վիրավորվել է ծնողից եւ չի ցանկացել շփվել նրա հետ։ Սակայն վերջերս Սաշան համաձայնել է հանդիպել մորը, որն այժմ գտնվում է բանտում։

Չերնոն մի անգամ չի պատմել, որ մոր հետ բարդ հարաբերություններ ունի, որն իրեն լույս աշխարհ է բերել 15 տարեկանում եւ թողել տատիկի խնամակալությանը։ Սաշայի մանկությունը բարդ է եղել. նա ստիպված է եղել վաղ աշխատել՝ իրեն ապահովելու համար։ Նրա մայրը լույս աշխարհ է բերել եւս երկու երեխայի եւ մի քանի անգամ ազատազրկվել խարդախության համար։ Հիմա նա գտնվում է բանտում։

 

Саша Черно показала раритетный снимок

Շատ ընկերներ եւ հետեւորդներ «Դոմ 2»-ի աստղին համոզում էին ներել մորը եւ հարթել նրա հետ հարաբերությունները։ Սաշան ոչ մի կերպ չէր համարձակվում առաջին քայլն անել հաշտվելու համար։ Վերջերս ռեալիթի շոուի մասնակցին գրել է մի աղջիկ, որը հայտարարել է, որ Չերնոյի մայրն օգնության կարիք ունի, նրան հագուստ, ուտելիք եւ աջակցություն է հարկավոր։ Անծանոթը հայտնել է, որ կինը զղջում է ու սիրում է դստերը։

Սաշան անմիջապես գնել է ամենն, ինչ հարկավոր է, ինչից հետո ամուսնու ու քրոջ հետ տեսակցել մորը։ Հեռուստանախագծի աստղը հույս ուներ, որ մայրն ուրախ կլինի, սակայն նրան հիասթափություն էր սպասվում։

Սաշա

«Նա քրոջս չէր տեսել 10 տարի։ Նրան 7 տարեկանում թողել է տատիկի մոտ, ասել, որ կգա կես ժամից եւ այդպես էլ չի վերադարձել։ Զրո հույզեր։ Իմ դեպքում նույնը։ Այնպես է վերաբերվել, կարծես մենք պարտական ենք իրեն, փորձել է ինչ-որ կերպ իմաստուն ձեւանալ եւ կշտամբել։ Ոչ մի զղջում, շնորհակալություն, պարզապես ոչինչ»,- Instagram-ում գրել է Չերնոն։

Սաշան խոստովանել է, որ այս իրավիճակն իրեն ծնկի է բերել, եւ ինքը չգիտի՝ ինչպես շարունակել մնալ նախագծում։ «Ես խորը դեպրեսիա ունեմ, ագրեսիա ես սահմանին եմ»,- բողոքել է նախագծի աստղը։