Չեննինգ Տատումը դատարանին խնդրել է իրեն պաշտպանել համառ երկրպագուհուց

Կինը վաղուց է հետապնդում դերասանին, սակայն այս անգամ նա ներխուժել է «Սուպեր Մայք» ֆիլմի աստղի տուն

39-ամյա դերասան Չեննինգ Տատումը դիմել է դատարան։ Նա խնդրել է իրեն պաշտպանել համառ երկրպագուհուց։ Կինը վաղուց է հետապնդում դերասանին, սակայն այս անգամ նա ներխուժել է «Սուպեր Մայք» ֆիլմի աստղի տուն։

Դերասանի բացակայության ժամանակ անհայտ կինը մոտ տասը օր ապրել է նրա տանը։ Այս մասին հայտնի է դարձել, երբ հոլիվուդյան աստղի տուն է այցելել նրա օգնականը։ Վերջինս ոստիկանություն է կանչել եւ հայտնել է Չեննինգին։

Չեննինգ

Կինը ձերբակալվել է։ Ոստիկանության բաժանմունքում կինն իհարկե, ամեն ինչ հերքել է։ Դերասանը հայտարարել է, որ տուժել է անօրինական գործողություններից եւ խնդրել է իրեն եւ իր մտերիմներին պաշտպանել համառ երկրպագուհուց։

«Ենթադրվում է, որ դերասանի սիրելին՝  31-ամյա բրիտանացի երգչուհի Ջեսսի Ջեյը, կլինի այն անձանց շարքում, որոնց կարգելվի մոտենալ երկրպագուհուն», - հայտնում է  The Blast հրատարակությունը։

Դերասան

Երկրպագուն առաջին անգամը չէ, որ հայտնվում է Տատումի կյանքում։ Անցած տարվա նոյեմբեր ամսին նա արդեն ռոմանտիկ նամակ էր գցել նրա տուն, որը հաստատում էր, որ նրանց մեջ մտերմիկ հարաբերություններ են։ Այժմ Տատումը սպասում է արգելանքի ուժի մեջ մտնելուն։