ԵՄ-ը համառորեն կոչ է անում Իրանին պահպանել միջուկային համաձայնագիրը: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը:
Նա հայտնել է, որ ԵՄ-ը կոչ է անում հրաժարվել հետագա քայլերից, որոնք խափանում են գործարքը, հաղորդում է AP-ը:
Նրա խոսքով՝ Եվրոպան կողմ է համաձայնագրի պահպանմանը, իսկ Իրանը պետք է իրականացնի իր պարտավորությունները:
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Իրանում հարստացված ուրանի պաշարները գերազանցել են 300 կիլոգրամը, քանի որ Իսլամական Հանրապետությունը շարունակում է կրճատել միջուկային համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունները, գրում է news.am:
Նշենք, որ Իրանը հայտարարել է, որ մտադիր է սկսել պատժամիջոցների կրճատման երկրորդ փուլը միջուկային համաձայնագրի շրջանակում հուլիսի 7-ին։
0Comments