Շատ ցավալի, եթե չասեմ ողբերգություն է, երբ պետական մարմինը կարող է իրեն թույլ տալ լատինատառ հայերեն գրել

Շատ ուրախացա, երբ Ազատություն ռադիոկայանը հայտարարություն էր տարածել, որտեղ նշված էր, որ պարտադիր է հարցերը մեսրոպատառ գրելը

Երեկ Ազատություն ռադիոկայանը հայտարարություն էր տարածել, որտեղ նշված էր, որ պարտադիր է հարցերը մեսրոպատառ գրելը, շատ ուրախացա, բայց առավոտյան պետական մարմիններից մեկից լատինատառ հայերեն վերնագրով նամակ ստացա:

Շատ ցավալի, եթե չասեմ ողբերգություն է, երբ պետական մարմինը կարող է իրեն թույլ տալ լատինատառ հայերեն գրել: Այս մասն ուղարկում եմ տվյալ մարմնի ղեկավարությանը, հույս ունենալով, որ կլինի համապատասխան պատիժ:

Ժողովուրդ հիշեք, որ աշխարհում ընդամնեը 30 այբուբեն կա ու մեկը մերն է՝ աչքի լույսի պես պահեք մեր գիրը, ինքնակամ տալիս են ամեն արժեք, չի կարելի:

ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյան