Ծեծված մանուկների ճիչը

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը դեպրեսիայի ու հիստերիայի մեջ է

 

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը դեպրեսիայի ու հիստերիայի մեջ է: Պուտինի չափալախից հետո Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու պահից նրանք հոգեխանգարմունք են ապրում, անկարողությունից ու անզորությունից դատական համակարգը հռչակել են իրենց թշնամի ու պատերազմ հայտարարել այդ իշխանությանը, խառնել թացը չորին, գրագետը անգրագետին, կոռումպացվածը արդար դատավորին ու իրենց կարճ խելքով վերլուծություններ, գնահատականներ են հնչեցնում, որպեսզի արդարացնեն Քոչարյանին ազատ արձակելու փաստը: Լակոտակրատիայի ներկայացուցիչները մեկը մյուսին հերթ չտալով թեթեւամիտ կարծիքներ են հայտնում համակարգի մասին:

Ահավասիկ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է փորձել իր կարճ խելքով հիմնավորել, թե ինչու պիտի դատական համակարգի առանցքային պաշտոնյաները պիտի հրաժարական տան:
<<Դատական համակարգն այսօր նախկին իշխանության վերջին հենակետն է, այդ համակարգը ստեղծված է եղել, որպեսզի սպասարկի նախկին իշխանությանը, և դրա գոյությունը ՀՀ-ում ական է Հայաստանի Հանրապետության, իշխանության, ժողովրդի և կայունության մեջ: Մենք հույս ունեինք, որ այն հեղափոխությունը, որ տեղի ունեցավ և ստեղծված մթնոլորտը բոլորի համար հասկանալի կդարձնի, որ ՀՀ-ում հին բարքերով, քաղաքական և սեփական դրդապատճառներով գործելն այլևս տեղ չունի, բայց, ցավոք, ականատես եղանք այնպիսի իրավիճակի, երբ դատական համակարգը որոշ ժամանակ սպասեց՝ նոր իշխանությունն իրեն հրամայական կուղարկի՞, թե՞ ոչ, և տեսնելով, որ հրամայականը չկա, այդ բացը սկսեց լրացնել նախորդ իշխանության պատվերներով և քաղաքական որոշումներով>>: Մասնավորապես նա շեշտել է  ԲԴԽ և  ՍԴ նախագահի  հրաժարականի հրամայականի մասին: Ավելի մանրացել  վերջինիս հարցում, ասելով, որ վերջինս ՀՀԿ-ի ներկայացուցիչ է եղել նախկինում, գրել է այսօրվա Սահմանադրությունը, Ընտրական օրենսգիրքը եւ այդ մարդը վստահություն չի ներշնչում, որ կարող է արդար վճիռներ կայացնել:

Անշուշտ, այսպիսի մակերեսային, ծանծաղ մեկնաբանություն կարող են  տալ միայն Ալեն Սիմոնյանն ու իր ընկերները , որոնց  մտավոր պոտենցիալը  բոլորին է հայտնի: Սակայն եթե Սահմանադրությունն ու Ընտրական օրենսգիրքն այդքան վատն են, ապա ինչու Նիկոլ Փաշինյանը չի հրաժարվում Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյումից, այլ ճիշտ հակառակը հարմարավետ տեղավորվել է այնտեղ ու մի բան էլ արդարանում է դրանից հրաժարվելու մասին քննադատությունների պարագայում: Կարող էր փոխել նաեւ ընտրական օրենսգիրքը, բայց քայլ չարեց այդ ուղղությամբ եւ իր մեծածավալ իշխանությունը կերտեց հենց այդ օրենսգրքով: Իսկ ընդհանրապես Ալեն Սիմոնյանը ճիշտ կանի այդ վեթինգն իրականացնի նախ իր մերձավորների շրջանում, օրինակ ինչպես կարող է պետության անվտանգությունը վստահել Արթուր Վանեցյանին, որը նախկին իշխանության ժամանակ է հասել բարձր պաշտոնների ու համատեղությամբ Սիմոնյանի ընկերն է: Ինչպես կարող է Դավիթ Տոնոյանը պետության պաշտպանությունն իրականացնել, Ֆելիքս Ցոլակյանը՝ արտակարգ իրավիճակները , ինչպես կարող է ցածրորակ սերիալների հերոսը մայրաքաղաքի քաղաքապետ աշխատել, եւ վերջապես ինչպես կարող է Ալեն Սիմոնյանը զբաղեցնել ԱԺ փոխխոսնակի պաշտոնը, որի անցյալի ամենահիշարժան դրվագները շոուբիզնեսի ներկայացուցիչների կլիպներում   նկարվելն էր: Այս մարդկանց խելքը  հազիվ թե ավելին կտրեր,եւ այն էլ Պուտինի չափալախից հետո, ախր գյադաների իշխանությունում չկա՞ մեկը, որ կասի պաշտոնյաների հաջողության բանալին ոչ թե նրանց անցյալի հետ է կապված, այլ պրոֆեսիոնալիզմի:

Եթե չկա, ապա Ալեն Սիմոնյանը կարող է իր շեֆի շեֆին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմին հարցնի, թե ՍԴ նախագահը  ինչ չափի օգուտ է տվել այդ թիմին, ու իր պրոֆեսիանալիզմով որքան ծառայություն մատուցել, գրում է hayeli.am: