Ես կարծում եմ, որ քաղաքապետ Հայկ Մարությանը լուրջ անելիք ունի

Փաստաբան Նորայր Նորիկյանի ֆեյսբուքյան գրառումը

«Դու մնա նույն «աղբի» ու կարծրացած մտածողության մեջ ու բողոքի, որ հարևանդ, ընկերդ, իշխանությունդ, ոստիկանությունդ նույն «աղբի» մեջ են, չեն փոխվել, մնացել են նույնը․․․

Դու՛ փոխվի, որ փոխես նրանց, հա՛յ մարդ։
Քանի դու չես փոխվում, հույս մի ունեցի, որ նրանք փոխվելու են, դառնան հրեշտակ․․․
Ինքնախաբեության այս կարուսելից չենք կարողանում պրծնել, հո զոռով չի, էլի՛․․․

Հ.Գ. Անդրանիկի անվան փողոցն է այս պահին:

Եթե սա նորմալ ու հանդուրժելի է, եկեք ամբողջ քաղաքը վերածենք փողոցային առևտրի տարածքի:

Ես կարծում եմ, որ քաղաքապետ Հայկ Մարությանը լուրջ անելիք ունի...»։

Փաստաբան Նորայր Նորիկյան