Իսպանիայում Գինու մարտ է ընթանում

Ամեն տարի միջոցառմանը հազարավոր մարդիկ են մասնակցում ինչպես Իսպանիայից

Միմյանց վրա կարմիր գինի լցնելը քչերն են հետաքրքիր զբաղմունք համարում, սակայն Իսպանիայում այն ամենահայտնի տոներից է, գրում է Associated Press-ը:

Ամեն տարի գինու մարտն ընթանում է Ռիոհա շրջանի Արո քաղաքում, որը գինու արտադրման հայտնի կենտրոն է:

Մարտի կազմակերպիչների խոսքով՝ միջոցառման նպատակը մարդկանց վրա գինի լցնելն է՝ որքան հնարավոր է արագ եւ շատ:

Տոնն ունի իր կանոնները. բոլոր մասնակիցները պետք է կարմիր կամ սպիտակ գոտիներ կրեն: Իսկ գինի կարելի է լցնել ջրային ատրճանակներով, դույլերով կամ խողովակներով:

Ամեն տարի միջոցառմանը հազարավոր մարդիկ են մասնակցում ինչպես Իսպանիայից, այնպես էլ արտասահմանից:

Այդ կերպ նշվում է Սուրբ Պետրոսի օրը, միջոցառումն ավարտվում է տոնական ընթրիքով: