«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը ընտանեկան լուսանկար է հրապարակել։
Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում Լուսինեն պատկերված է ամուսնու հետ։ «Մեկ ամիս էլ եւ…»,- ջերմ լուսանկարը մեկնաբանել է գեղեցկուհին։ Ինչպես միշտ, նա ոճային կերպար է ընտրել՝ սպիտակ զգեստ եւ սպորտային կոշիկներ, իսկ կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Լուսինեն հրապարակել էր դստեր՝ Արիանայի լուսանկարները։ Չքնաղ փոքրիկը վարակիչ ծիծաղում էր։ «Իմ փոքրիկ նապաստակը»,- մեկնաբանություններում գրել էր Լուսինեն։ Նրա էջը լի էր դրական մեկնաբանություններով։ Հետեւորդները փոքրիկին արեւ էին անվանել ու նշել, որ նա շատ անուշիկ է։
0Comments