Հնդկաստանի Բիհար նահանգից Ֆայջան անունով 7-ամյա տղային պատահմամբ վնասված ձեռքի փոխարեն գիպս են դրել առողջ ձեռքին:
NDTV պորտալը հաղորդում է, որ հունիսի 24-ին տղան ընկել է մանգոյի ծառից եւ վնասել ձախ ձեռքը: Նրան հիվանդանոց են տեղափոխել, որտեղ ռենտգենի միջոցով կոտրվածք են ախտորոշել:
Սակայն դրանից հետո հիվանդանոցի աշխատակիցները գիպս են դրել Ֆայջանի աջ, այլ ոչ թե ձախ ձեռքին, չնայած երեխայի բողոքներին:
«Ես փորձում էի նրանց բացատրել երբ նրանք ինձ բուժում էին, նրանք ինձ չէին լսում եւ գիպս էին դնում սխալ ձեռքիս», — Ֆայջանը պատմել է լրագրողներին:
Տղայի մայրը կատարվածը կոպիտ անփութություն է անվանել եւ իշխանություններին կոչ է արել պատժել հիվանդանոցի ղեկավարությանը:
Նահանգի առողջապահության նախարարը ենթականերին հանձնարարարել է պարզել կատարվածը:
0Comments