ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Էրիկ Թրամփը, հայտարարել է, որ Չիկագոյի բարերից մեկում մատուցողուհին թքել է իր վրա:
«Դա զզվելի արարք էր մեկի կողմից, որը հաստատ էմոցիոնալ խնդիրներ ունի», - ասել է Թրամփը Breitbart պարբերականին:
Ինչպես հաղորդվում է, աշխատակցին հարցաքննել են Գաղտնի ծառայության գործակալները, որից հետո ազատ են արձակել:
BBC News-ի փոխանցմամբ՝ բարից հաստատել են, որ պարոն Թրամփի հետ «դժբախտ պատահար» է տեղի ունեցել՝ նշելով, որ ականատես չեն եղել կատարվածին:
Նախագահի որդին պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ հրաժարվել է մեղադրանք առաջադրել աշխատակցի դեմ, որին աշխատանքից ազատել է բարի ղեկավարությունը, գրում է tert.am:
0Comments