Ֆերնանդո Տորեսն ավարտեց կարիերան

35-ամյա Տորեսը կարիերայի ընթացքում հանդես է եկել Իսպանիայի հավաքականում (110 խաղ, 38 գոլ)

I have something very important to announce. After 18 exciting years, the time has come to put an end to my football career. Next Sunday, the 23rd at 10:00AM, local time in Japan, I will have a press conference in Tokyo to explain all the details.See you there. pic.twitter.com/WrKnvRTUIu

— Fernando Torres (@Torres) June 21, 2019

Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Ֆերնանդո Տորեսը հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին։ Ավարտված մրցաշրջանում Տորեսը խաղացել է ճապոնական Ջեյ լիգայի «Սագան Տոսու» ակումբում։ 

«Ձեզ հայտնելու շատ կարեւոր բան ունեմ։ 18 անհավանական տարիներից հետո եկել է խաղացողի կարիերաս ավարտելու ժամանակը։ Հունիսի 23-ին Ճապոնիայում տեղի ժամանակով առավոտյան 10-ին Տոկիոյում տեղի կունենա ասուլիս, որի ընթացքում ամեն ինչ կպատմեմ ավելի մանրամասն»,- Թվիթերում գրել է Տորեսը։

35-ամյա Տորեսը կարիերայի ընթացքում հանդես է եկել Իսպանիայի հավաքականում (110 խաղ, 38 գոլ), Մադրիդի «Աթլետիկոյում» (350 խաղ, 121 գոլ), «Չելսիում» (172 խաղ, 45 գոլ), «Լիվերպուլում» (142 խաղ, 81 գոլ), «Սագան Տոսուում» (32 խաղ, 4 գոլ), «Միլանում» (10 խաղ, 1 գոլ)։

Տորեսը դարձել է աշխարհի (2010) ու Եվրոպայի չեմպիոն (2008, 2012), Չեմպիոնների լիգայի (2012), Եվրոպայի լիգայի (2013, 2018), Անգլիական լիգայի գավաթակիր (2012)։