Ռուսաստանը մեր թշնամին է. Սալոմե Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահը երկրում տիրող իրավիճակի մեջ Մոսկվայի՞ն է մեղադրում

Վրաստանում գիշերը ոստիկանության և ցուցարարների միջև բախումների ֆոնի վրա երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է իր երկրի ներսում հակասություններով:

«Ռուսաստանը մեր թշնամին է և օկուպանտ: Մոսկվայի կողմից ղեկավարվող 5-րդ շարասյունը, ամենայն հավանականությամբ, այսօր ավելի վտանգավոր է, քան՝ բաց ագրեսիան: Ես ցանկանում եմ կրկնել, որ երկրում տրոհումը ու ներքին հակասությունները որևէ մեկին ձեռնտու չեն, բացի Ռուսաստանից: Այսօր դա նրա ամենափորձառու զենքն է»,-Լայֆի փոխանցմամբ, հայտարարել է Վրաստանի նախագահը:

Զուրաբիշվիլիի խոսքերով, նրանք, ովքեր աջակցում են ներքին հակասություններին, աջակցում են ռուսական քաղաքականությանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Live24. am-ը տեղեկացրել էր, որ այս գիշեր Վրաստանում խորհրդարանի մոտ բախում տեղի ունեցավ ոստիկանության ու ցուցարարների միջև, ովքեր, Ինտերֆաքսի փոխանցմամբ, պահանջում են խորհրդարանի խոսնակ Իրաքլի Կոբախաձեի, ՆԳՆ և Անվտանգության ծառայության ղեկավարների հրաժարականը