Այսօր՝ հունիսի 19-ին, խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, դիմելով Պաշտպանության նախարարին, ցանկացավ իմանալ՝ արդյո՞ք բանակում պարտադիր է խաչ կրելը: Բաքոյանը նշեց, որ հայոց բանակում նաև բազմաթիվ եզդիներ են ծառայում՝ հիշեցնելով, որ եզդիները խաչապաշտ չեն:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ խաչերը եղել են Վեհափառի նվիրատվությունը, իսկ նախարարությունը սահմանել է կարգը, թե ինչպես պետք է քրիստանյաները կրեն այն: Տոնոյանը խնդրեց, եթե եղել են այլևայլությունները, փոխանցել տվյալները, մեղավորները շատ խիստ կպատժվեն:
Պատգամավորն ասաց, որ դեպքեր եղել են հրամանատարության կողմից՝ նշելով, որ նախարարի կողմից համապատասխան հորդորի պարագայում կարող է հարցը լուծվել:
Պաշտպանության նախարարը նշեց, որ հաստատ անգրագետ մոտեցում է եղել:
0Comments