Հաղորդումներից հետո, որ Մեգան Մարքլի հետ ծանոթությունից հետո արքայազն Հարին հանդիպել է ոչ միայն նրա, այլև երիտասարդ մոդելի հետ, հայտնի է դարձել, որ ավելի վաղ նորին մեծությունը տարված է եղել հայտնի կինոաստղով: Ինչպես իր նոր գրքում նշում է ամերիկացի հեղինակ Իեն Հալփերին, բրիտանացի արքայազնը լրջորեն փորձում էր արժանանալ Ջենիֆեր Էնիսթոնի համակրանքին: Նա տարիներ շարունակ հիանում էր աստղով և համարում, որ նա արժանի է արքայադուստր լինելու:
2009-ին, տղամարդկանց GQ ամսագրի շապիկին Էնիսթոնի նկարը տեսնելուց հետո, Հարին ընկերների միջոցով հայթայթում է աստղի հեռախոսահամարը և սկսում նրան տեքստային հաղորդագրություններ հղել: Այնուամենայնիվ, Էնիսթոնը նախընտրում է անտեսել Հարիի ուշադրությունը, 16 տարվա տարիքային տարբերության պատճառով:
0Comments