ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Շվեդիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է այդ երկրի Ռիկստագի խոսնակի հետ: Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան գրառումից:
«Ամուր գործընկերային կապեր հաստատեցինք Շվեդիայի Ռիկստագի հետ, իսկ Ռիկստագի խոսնակի հետ իմ հարաբերություններն արագ վերածվեցին անձնական բարեկամության»,- մասնավորապես գրել է ԱԺ նախագահը:
0Comments