Զեյնալյանը նեղացած չէ

Ինչ վերաբերում է ներկա իշխանություններից «նեղացած լինելու» մասին լուրերին, Զեյնալյանն ասաց, որ «նեղացած չէ» և «կուլ չի գնացել» տեղեկատվական հոսքերին

Արդարադատության նախարարի պաշտոնում պաշտոնավարումը Արտակ Զեյնալյանը շարունակելու է այնքան ժամանակ, քանի դեռ նրա հրաժարականը չի ընդունվել, ու նախագահի հրամանագիրը չի ստորագրվել։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց Զեյնալյանը։

Նա ասաց, որ ընդունել է քաղաքական որոշում, որն անակնկալ չի եղել վարչապետի համար։ Ինչ վերաբերում է իր հետագա քաղաքական գործունեությանը, Զեյնալյանը մանրամասներ չներկայացրեց։ Միայն ասաց, որ նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո սառեցրել է կուսակցական գործունեությունը։

Իսկ նոր պաշտոնի, մասնավորապես Բարձրագույն դատական խորհրդում պաշտոնավարելու մասին հեռանկարների մասին Զեյնալյանն ասաց, որ ինքը չի համապատասխանում ԲԴԽ-ում պաշտոնավարելու չափանիշներին, չի կարող առաջադրվել ու հավակնել այդպիսի պաշտոնի։

Ինչ վերաբերում է ներկա իշխանություններից «նեղացած լինելու» մասին լուրերին, Զեյնալյանն ասաց, որ «նեղացած չէ» և «կուլ չի գնացել» տեղեկատվական հոսքերին։