«Ոչ հայանպաստ» պարգեւատրում

Ինչն է կապում Մաշադյանի խնամուն եւ Պորոշենկոյին

«Ժամանակ» թերթը գրում է. «Այն, որ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի հարազատների գրեթե ողջ չափահաս հատվածը ՊԵԿ-ում տարբեր պաշտոններ է զբաղեցնում՝ մամուլը քանիցս անդրադարձել է: Վերջինները նույնիսկ չեն էլ թաքցնում զուգահեռ բիզնեսներ աշխատեցնելու փաստը։

Սակայն այն, որ նրա խնամուն՝ Արամ Մկրտչյանին (փեսայի հորը) կպարգեւատրի Ուկրաինայի, մեղմ ասած, ոչ հայանպաստ դիրքորոշում ունեցող պաշտոնաթող նախագահը՝ արդեն հետաքրքիր է:


Թե ինչն է կապում Մաշադյանի խնամուն եւ Պորոշենկոյին, հայտնի չէ, բայց դատելով պարգեւատրումից՝ մեդալից, հարաբերությունները շատ ջերմ են»։