Ծեծը քրեորեն հետապնդելի արարք է, և պատկան մարմինները պետք է անմիջապես համապատասխան արձագանք տան կատարվածին, այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն՝ անդրադառնալով ՀԱԿԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին ծեծելու դեպքին:
«Սա կոնկրետ գործողություն է, որն իր մեջ բռնություն է պարունակում: Հետևանք՝ ինչի՞ն: Հետևանք, եթե նայենք, կգնանք Տիգրան Մեծի ժամանակներ», - լրագրողի հարցին ի պատասխան հայտարարեց Քոչարյանը:
Մեկ այլ լրագրող նկատեց, որ իշխանության կողմնակիցները սոցցանցերում ատելություն են տարածում և հետաքրքրվեց՝ հնարավո՞ր չէ, որ առաջին քայլն անի իշխանությունը և իր կողմնակիցներին հետ կանգնեցնի ու չտարածվեն բացասական լիցքեր:
Հարցին՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի «գլուխը ջարդելը» բռնության կո՞չ է, Քոչարյանը դրական պատասխան տվեց.
«Գլուխ ջարդելը բռնության կոչ է»:
Նշենք, որ նման կոչ Ազատության հրապարակի հարթակից հնչեցրել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները:
0Comments