Թրամփը կարծում է, որ նա արժանի մրցակիցներ չունի դեմոկրատների շրջանում

ԱՄՆ նախագահն այս մասին ասել է Բրիտանիայում այցի ժամանակ ITV հեռուստաալիքին տված հարցազրույցոում, որը ցուցադրվել է չորեքշաբթի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դեմոկրատական կուսակցության քաղաքական գործիչների շրջանում չի տենում բավականաչափ տաղանդավոր մարդկանց, որոնք կարող են 2020 թվականի ընտրություններում նրա համար արժանի մրցակիցներ լինել:

ԱՄՆ նախագահն այս մասին ասել է Բրիտանիայում այցի ժամանակ ITV հեռուստաալիքին տված հարցազրույցոում, որը ցուցադրվել է չորեքշաբթի:

«Ես այնտեղ ոչ ոքի չեմ տեսնում, ով կարող է ինձ ստիպել անհանգստանալ,-ասել է Թրամփը՝ պատասխանելով հարցին այն մասին, թե արդյոք նա լուրջ մրցակիցներ ունի դեմոկրատների շրջանում,-այսպես ասեմ՝ նրանց թվում Ուինսթոն Չերչիլ հաստատ չկա: Չեմ ցանկամնում զարգացնել այս միտքը, որովհետեւ շատերին դա կարող է տխրեցնել եւ տհաճորեն զարմացնել: Նրանց շրջանում չեմ տենում որեւէ մեկի, ով կարող էր հաղթանակի հույս ունենալ»:

Թրամփն ընդգծել է, որ ներկա պահին նրա ձեռքում շատ հաղթաթղթեր կան, որոնք թույլ կտան  առաջիկա ընտրություններին ամերիկացի ընտրողների աջակցությունը ստանալ: