ԵՊՀ-ում մեկնարկել է Հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ժամանակ նշանակվելու է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Նիստի օրակարգում երկու հարց է՝ մայիսի 23-ին հրաժարական տված ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի ընդունումն ու ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը:
Նիստի սկսվելուն պես 30 կողմ 2 ձեռնպահ, ոչ մի դեմ քվեարկությամբ Արամ Սիմոնյանը այլևս ռեկտոր չէ։
Այս պահին քննարկում են քվեարկությունը փակ կամ բաց անցկացնելու հարցը։
Պայման է առաջադրվել, որ ռեկտորի ԺՊ-ն լինի դոկտոր և ունենա կառավարման առնվազն 3 տարվա փորձ։ 22 կողմով առաջարկությունն ընդունվեց:
Փակ քվեարկությանը կողմ էր 12 անդամ։ Ընտրությունը կլինի բաց կարգով։ Այս պահին հերթը թեկնածուների առաջադրմանն է։
Հիշեցնենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը համալսարանի կառավարման բարձրագույն մարմինն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է:
0Comments