ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյան ֆեյսբուքյան հերթական գրառումն է արել․
«Արդեն քանի օր է, ինչ իշխանական քարոզչամեքենան տեղեկատվական հող է նախապատրաստում մայիսի 22-ին Բիշքեկում ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների նիստին ընդառաջ, որտեղ կքննարկվի նաև կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցը:
Սեփական անտաղանդությունը բարձրագոչ շրխկոցներով թաքցնելու սովոր իշխանությունները, որոնք բարեհաջող կորցրեցին ժամանակին Հայսատանին վստահված ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, «մենք անզիջում ենք» կեցվածքով հերթական անգամ փորձելու են մոլորության մեջ գցել ժողովրդին:
Տղերք, ինչ կար այդ հարցում, արդեն զիջել-պրծել եք:
Մնացածը վատ խաղին լավ դեմքով ներկայանալու ապարդյուն փորձեր են, որովհետև եթե ձեր թեթև ձեռքով Հայաստանի ներկայացուցիչը չի զբաղեցնելու այդ պաշտոնը, ապա չկա ոչ մի սկզբունքային տարբերություն, հիմա թե՞ մյուս տարի այն կփոխանցվի հաջորդող Բելարուսին, թե՞ դե ֆակտո կմնա Ռուսաստանի ներկայացուցչի պաշտոնակատարի ձեռքերում: Կրկնում եմ՝ չկա ոչ մի տարբերություն:
Իսկ տակ տված կռվից հետո բռունցքներով և պարզաբանում պահանջող հայացքներով ճարահատյալ քամի մի արեք, անլուրջ է»։
0Comments