Նիկոլենց կողմից հայ հասարակությանը պատճառված ամենանամեծ վնասներից մեկը այն է, որ ինքը դեբիլիզմը, սուտը, մարդկանց կենդանական բնազդների վրա խաղալը դարձրեց բրենդ, հասարակությանը գայթակղելու և իշխանությունը վերցնելու գործիք։ Բայց դա այն դռներն են, որ երբ մի անգամ բացում ես, ապա միշտ կգտնվեն քեզանից ավելի ցինիկ ու ստերի ավելի կատարելագործված վարպետներ, քանի որ հիմա շատերի մեջ առաջացավ այն խաբկանքը, որ իշխանության հասնելու համար պետք է հուպ տաս դեբիլիզմին, զանգվածային ստին, խաղաս հասարակության ամենախավար ու ստոր զգացմունքների և հիստերիաների վրա։
Ակնհայտորեն ներկայումս հականիկոլական որոշ խմբեր որպես զենք փորձում են օգտագործել հենց այդ գործիքները՝ փորձելով Նիկոլից է՛լ ավելի սուտասան լինել, Նիկոլից է՛լ ավելի լավ դեբիլացնել մարդկանց՝ հավանաբար մտածելով, որ եթե մի անգամ հայ հասարակությունը մոլորեցվել է դրանով, ապա դրա ավելի կատարելագորված, կենդանական բնազդների վրա խաղալը կապահովի նոր իշխանափոխություն ու իրենց հայտնվելը իշխանության ամենավերին բուրգում։
Առանց այդ էլ հայ հասարակության շրջանում կային բազմաթիվ հոգեբանական ու մտավոր խնդիրներ, այս գործընթացը, ցավոք, է՛լ ավելի է խորացնելու այդ ամենը՝ քաղաքականապես չկայացած ազգին իջեցնելով ցեղային ու կրոնական համայնքի մակարդակի․․․
Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից
0Comments