Ներքին ներդաշնակություն

Միայն Իմ Իմաստությունը կարող է անսխալ որոշում կայացել մի որևէ գործի վերաբերյալ կամ կարգավորել որևէ խնդիր, ուրեմն՝ Ինձ ապավինեք. ամեն ինչ ճիշտ ընթացք կստանա

 

Մայիսի 9

Հետևեք միայն Իմ Առաջնորդությանը: Զգույշ եղեք, որպեսզի ակամա չհետևեք ձեր նախաձեռնություններին. նմանվեք այն մանկանց, որոնք վախենում են հեռանալ մոր կողքից: Ձեր իմաստության վրա կասկած ունենալը և Իմ Իմաստությանը վստահելը ձեզ խոնահություն կսովորեցնի: Խոնարհությունը ինքն իրեն փոքրացնել չի նշանակում, այլ՝ մոռանալ Ես-ը: Ոչ, ավելին. մոռանալ Ես-ը, որովհետև դուք պետք է հիշեք Ինձ:

Պետք չի ակնկալել, որ աշխարհի մեջ ամեն ինչ ներդաշնակ լինի: Մի տենչացեք ապրել մի այնպիսի շրջապատի մեջ, ուր բոլոր մարդիկ համաձայնության մեջ լինեն ձեզ հետ: Ձեր պարտքն է՝ պահել սրտի խաղաղությունը՝ անգամ ամենաձախորդ իրադրության մեջ: Ներդաշնակությունը միշտ ձեզ հետ կլինի, երբ ձեր լսողությունը լարեք՝ ընկալելու համար Երկնքի Երաժշտությունը:

Միշտ կասկածեք ձեր անձի կարողության կամ իմաստության վրա, երբ կամենում եք իրերը կարգի բերել ու իրենց բնական վիճակների մեջ հաստատել. եթե այդ բաները Ինձ թողնելով՝ խնդրեք Ինձնից կարգի բերել դրանք, դուք կկարողանաք թեթև ու ուրախ սրտով շարունակել ձեր ճանապարհը: Ես Եմ Իմաստությունը: Միայն Իմ Իմաստությունը կարող է անսխալ որոշում կայացել մի որևէ գործի վերաբերյալ կամ կարգավորել որևէ խնդիր: Ուրեմն՝ Ինձ ապավինեք. ամեն ինչ ճիշտ ընթացք կստանա: