Երեւանի ավագանու նախկին անդամ, կրթության ոլորտի մասնագետ Անահիտ Բախշյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ԿԳ նախարարն իր գործունեությունը սկսեց ավագ դպրոցների բարեփոխման Արարատյան բակալավրիատի հունի մեջ մտնող ծրագիրը սառեցնելով, իսկ փոխարենն ի՞նչ է առաջարկում, հայտնի չէ։ Այդպես էլ չի երեւում, թե ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ օրենքի իրականացման ուղղությամբ ի՞նչ է արվում, դեռ որքա՞ն ենք գործելու առանց ռազմավարական ծրագրի, անառագաստ, կրթությունը փլուզվում է։
Ուզում եմ բարձրացնել շատ կարեւոր մի հարց, 2014թ․ սկսել ու 2019-ին, այսինքն այս տարի ավարտվելու է Համաշխարհային բանկի 3-րդ վարկային ծրագիրը՝ 37․5 մլն դոլար արժողությամբ, որով նախատեսվում է հանրակրթության որակի բարելավում, մասնավորապես 17 ավագ դպրոցների վերանորոգում, բուհական կրթության բարելավմանն աջակցող «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ֆինանսավորում։
Հայտնի է, որ 2016թ-ին 0․5 մլն դոլար նախատեսվել էր ծախսել վարկային ծրագրի 1․4 բաղադրիչի՝ «1-12-րդ դասարանների հանրակրթական ծրագիրը համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2011թ․ հուլիսի 28-ի N1088 որոշմամբ ընդունված Հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին» վրա, որը մնացել է ինչ-որ դարակներում, մնացած բաղադրիչների իրականացման ընթացքի մասին ոչինչ չգիտենք ու այնպիսի տպավորություն է, որ ԿԳ նախարարությունը դեռեւս սառեցնելով կամ վարքականոններ մշակելով է զբաղվում, այնինչ ոլորտը կարիք ունի թարմ ասելիքի ու անելիքի, դեռեւս չեն զգացվում բարի, արմատական, նրա փլուզումը կասեցնող քայլեր։
Անցած 8 ամիսներին դրանք արդեն պետք է ուրվագծվեին։ 3-րդ վարկային ծրագրի բովանդակության մասին կգրեմ հոդվածով»:
0Comments