Մայիսի 13
Երբ առաջնորդելով հանեմ ձեզ այս փոթորիկների միջից, այնուհետև Ես ձեզ համար բոլորովին այլ խոսքեր, ուրիշ պարգևներ և մի ուրիշ առաջնորդություն կունենամ:
Այնքան խորն է ձեր բարեկամությունը, այնքան մեծ է Ինձ Սիրելու ձեր բաղձանքը, Ինձ հետևելու ու ծառայելու ձեր ցանկությունը, որ շուտով, երբ այս դժվարին ժամանակները ավարտվեն, արդեն մշտապես միասին կլինենք, ինչը նշանակում է՝ ձեր առանձնությունը Ինձ հետ: Երկրի վրա այսօրինակ բարեկամություններ հազվադեպ են պատահում, այնուհանդերձ, երբ Ես երկրի վրա էի, սովորեցրի այն Ուժի մեծության մասին, որ երկու միացած հոգիներն են ունենում, այս բանը հիմա ձեզ եմ սովորեցնում:
Հիմա, իրիկնային այս խաղաղ ժամի մեջ, կամենում եմ ձեզ ավելին ասել: Ասում Եմ՝ եկել է արդեն այն ժամանակը, երբ նրանք, ովքեր կայցելեն ձեզ՝ միացյալ երկուսիդ, կիմանան անշուշտ, որ Ես Աստվածային Երրորդն Եմ ձեր բարեկամության մեջ:
0Comments