Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանը բացահայտել է Թավշյա հեղափոխության գինը՝ 200 հազար դոլար:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան РБК հեռուստաընկերության տնօրեն Իլյա Դորոնովին և բացահայտել է, որ 2018-ին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության համար ծախսել է 200 հազար դոլար...
Հեղափոխությունից մեկ տարի անց ՀՀ վարչապետը ռուսաստանյան հեռուստաընկերության միջոցով բոլորիս ուզում է համոզել, որ Թավշյա հեղափոխության արժեքն ընդամենը 200 հազար դոլար է...:
Վերը նշված թվին ես չեմ հավատում, քանի որ որքան էլ Հայաստանը փոքր երկիր է, միևնույն է, այդքան «էժան» գնով հեղափոխություն կազմակերպել հնարավոր չէ...
Ըստ արևմտյան և ռուսաստանյան ԶԼՄ-ների տվյալների՝ 2003-ին Վրաստանում «Վարդերի հեղափոխությունը» կազմակերպելու համար ծախսվել է 400-500 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ 2014-2015-ին Ուկրաինայում «Եվրոմայդան» կազմակերպելու համար ծախսվել է 4-5 միլիարդ դոլար՝ տարբեր աղբյուրների համաձայն:
Մնում է սպասել, թե երբ է պարոն Փաշինյանը բացահայտելու հեղափոխության «սպոնսորների» անունները...Չնայած, կառավարության մեջ ընդգրկված անձանց անցած ճանապարհն ուսումնասիրելիս՝ կարելի է կռահել, թե ովքեր են ներդրում ունեցել Թավշյա հեղափոխության հովանավորման մեջ...
Հ.Գ.Ամեն դեպքում, պարոն վարչապետի կողմից բարձրաձայնած՝ 200 հազար դոլարը բավական փոքր թիվ է...»:
0Comments