Գիտնականները պարզել են, թե որ ածխաջրերն են վտանգավոր կանանց համար

Բարձր գլիկեմիկ ինդեքսով մթերքների թվին են պատկանում, մասնավորապես, քաղցրավենիքը, խմորեղենն ու սպիտակ ալյուրից պատրաստված հացամթերքը

ա

Բարձր գլիկեմիկ ինդեքս ունեցող մթերքները կրկնակի անգամ մեծացնում են սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման վտանգը կանանց շրջանում: Այդ մասին վկայում են Ազգային օնկոլոգիական ինստիտուտի գիտնականների հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են Archives of Internal Medicine պարբերականում:

Հետազոտության շրջանակներում վերլուծվել էին ավելի քան 15 հազար տղամարդկանց եւ 32 հազար կանանց սննդակարգն ու առողջական վիճակի ցուցիչները: 8 տարի տեւած դիտարկումների արդյունքում հաստատվել էր, որ բարձր գլիկեմիկ ինդեքսով մթերքներ օգտագործող կանանց մոտ սրտի եւ անոթների հետ կապված խնդիրների առաջացման վտանգը երկու անգամ բարձր է (ի տարբերություն կանանց, որոնց սննդակարգում այդ մթերքները հասցված են զրոյի): Տղամարդկանց պարագայում այդօրինակ կապը չի բացահայտվել:

Մասնագետները գտնում են, որ այդ բացասական ազդեցությունը կապված է արյան մեջ ճարպաթթուների բարձր կոնցենտրացիայի եւ «լավ» խոլեստերինի ցածր մակարդակի հետ: Իր հերթին, դա հղի է կանանց արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացմամբ: Բանն այն է, որ էստրոգեն «կանացի» հորմոնն արագացնում է գլյուկոզայի արտադրման գործընթացը, մինչդեռ անդրոգեն «տղամարդու» հորմոնը՝ նվազեցնում:

Բարձր գլիկեմիկ ինդեքսով մթերքների թվին են պատկանում, մասնավորապես, քաղցրավենիքը, խմորեղենն ու սպիտակ ալյուրից պատրաստված հացամթերքը: