ՍԴ դատավորի պաշտոնի համար այս պահին ՀՀ նախագահի աշխատակազմ է դիմել յոթ հոգի, նրանք են՝ Հովհաննես Հովհաննիսյան, Մարտին Մանուկյան, Կարեն Կարապետյան, Գեւորգ Մուրադյան, Վահե Գրիգորյան, եւս երկու հոգի համաձայնություն չեն տվել, որ հրապարակվի իրենց անունը։ Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմից։
Մայիսի 3-ից հետո երբ դիմելու գործընթացը ավարտվի, նախագահը հանդիպելու եւ զրուցելու է թեկնածուների հետ, այնուհետեւ ընտրելու է նրանցից մեկին։
Ավելի վաղ ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարել էր, որ սահմանադրական դատավորի հավանակնորդները մինչեւ մայիսի 3-ը դիմեն նախագահի աշխատակազմ։
Հիշեցնենք, որ նախագահի առաջադրած թեկնածուները՝ Վահե Գրիգորյանը եւ Գոռ Հովհաննիսյանը, Ազգային ժողովի կողմից չէին ընտրվել ՍԴ դատավորի պաշտոնում։
0Comments