Թաիլանդացի գիտնականները վերացող բուստախութերը փրկելու միջոց են գտել, գրում է The Telegraph-ը:
Վերջերս իշխանությունները ստիպված էին անորոշ ժամանակով փակել Մայա Բեյ ծովախորշը՝ բուստախութին վերականգնվելու հնարավորություն տալու համար: Այժմ բնապահպանները նոր գործուն միջոց են գտել. մեռած բուստերը սոսնձի միջոցով նորից ամրացնում են քարերին:
Նման բուստին մոտ մեկ շաբաթ է պահանջվում քարերին սերտաճելու եւ նորից ինքնուրույն տեղանքը գրավելու համար, իսկ սուպեր սոսինձն աստիճանաբար հալվում է: Բուստերի վերանալու պատճառը զանգվածային տուրիզմն է:
0Comments