Սերժ Սարգսյանին առաջարկեցին սելֆի անել

Պատասխանների քչություն չի լինի. Սերժ Սարգսյան

Բազմիցս ասել եմ՝ կգա ժամանակ, եւ  բոլոր հարցերին կպատասխանեմ։  Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, ՀՀԿ–ի գրասենյակում կուսակցության նոր անդամների հետ հանդիպմանը այսպես արձագանքեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե մեկ տարվա ընթացքում ինչ փոփոխություններ է նկատում Հայաստանում։

«Ես բազմաթիվ լրատվամիջոցների՝ անկախ նրանից՝ նրանց համարում եմ լրատվամիջոցներ, թե քարոզչական գործիքներ, պատասխանել եմ, որ երբ ժամանակ կգա, ես բոլոր հարցերին կպատասխանեմ։ Հնարավոր է՝ հարցերի քչություն լինի, բայց պատասխանների քչություն չի լինել»,– ասաց նա։

Վերջում կուսակցությանն անդամագրված երիտասարդները լուսանկարվեցին Սերժ Սարգսյանի հետ, իսկ նրանցից մեկն էլ առաջարկեց հետևել նոր մոդային և սելֆի անել, ինչին ի պատասխան՝ Սերժ Սարգսյանը կատակեց. «Ես մի քիչ մոդայից հետ եմ ընկել»։