Այս գործում կան ակնհայտ խնդիրներ. Իոաննիսյան

Չգիտեմ, թե ում նկատի ունի Նիկոլ Փաշինյանը՝ «ախպերական» հարաբերությունների մասին խոսելիս, բայց միանգամից ասեմ, որ երբ Դավիթը, որպես թեկնածու, խախտեց օրենքը, դրա մասին առաջինը մենք գրեցինք, թեև Դավիթը իմ ընկերն է

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելու վերաբերյալ ՀՀ վարչապետի գրառմանը:

«Չգիտեմ, թե ում նկատի ունի Նիկոլ Փաշինյանը՝ «ախպերական» հարաբերությունների մասին խոսելիս, բայց միանգամից ասեմ, որ երբ Դավիթը, որպես թեկնածու, խախտեց օրենքը, դրա մասին առաջինը մենք գրեցինք, թեև Դավիթը իմ ընկերն է:

Բայց այս գործում կան ակնհայտ խնդիրներ (մի ամբողջ փունջ) և ես հուսով եմ, որ վարչապետի կողմից «նորմալ քննության ապահովելը» կարտահայտվի քննության բազմակողմանիության ապահովմամբ և ոչ «Վանեցյանի գործնա, թող ինքն էլ անի»-ով:

Հ.Գ. Իմիջայլոց, ինչի՞ համար ենք մեք ՀՔԾ պահում, եթե բարձրաստիճան պաշտոնատար անձի գործը պիտի ԱԱԾ-ն քննի»,- գրել է նա