«Շենքերի բակերում տեղադրված արգելափակոցները հանձնարարել եմ հրդեհի ժամանակ ուղղակի ջարդել ու մտնել բակերը»,- ապրիլի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով արտակարգ իրավիճակների ժամանակ մեքենաների մուտքն արգելող արգելափակոցներին:
«Հիմա սկսել են ավելի վատ բան անել՝ խողովակներ դնել: Այդ հարցը բարձրացվել է, բայց հիմա պետք է կոնկրետացնենք: Միայն դա չէ: Շենքերն իրար կողք-կողքի են կառուցված, դպրոցի պատի տակ շենք է կառուցված: Քաղաքաշինության նորմերը խախտված են»,- ասաց նախարարը:
Նա նաև առաջ քաշեց բարձրահարկ շենքերի վտանգները: Դրանք կառուցված են նորմատիվներով, և երբ նախարարը մի անգամ հարց է բարձրացրել, թե եթե այդ բարձրահարկ շենքերում հրդեհ բռնկվի, ի՞նչ պետք է արվի, պատասխանել են, որ 200 հարկանի շենքին տեխնիկա պետք չէ, քանի որ այդ շենքերը պետք է ապահովված լինեն հրդեհաշիջման համակարգերով: Հայաստանում դա չկա:
«Դրանք հարցեր են, որ աստիճանաբար ուսումնասիրում և ներկայացնում ենք»,- ասաց նախարարը:
0Comments