Հունաստանում զբոսաշրջիկների համար փակ է ամենահայտնի լողափերից մեկը

Այցելուների հոսքը կառավարող նոր ռազմավարության շրջանակներում լողափը կբաժանվի երեք առանձին մասերի

1

Հունաստանի իշխանություններն առաջարկել են Հոնիական ծովում Զակինֆ կղզու հանրահայտ Նավայո լողափում զբոսաշրջիկների տեղաբաշխման նոր հայեցակարգը, հաղորդում է ԱՏՕՈ-ին:

Այնտեղ կուժեղացվեն անվտանգության կանոնները, քանի որ սեպտեմբերին լողափում սողանք էր տեղի ունեցել. ժայռերից ընկնող քարերը անհանգստացրել էին մարդկանց, ընդ որում՝ լուրջ վնասվածքներ էր ստացել Չեխիայից ժամանած զբոսաշրջիկը:

Այցելուների հոսքը կառավարող նոր ռազմավարության շրջանակներում լողափը կբաժանվի երեք առանձին մասերի: Առաջին հատվածում մուտքն անվճար կլինի ոչ պիկ ժամերին եւ ամիսներին: Երկրորդ վերահսկելի տարածք մուտքը կսահմանափակվի տեղումների կամ երկրաշարժի հետեւանքով: Երրորդ հատվածը, որը գտնվում է անմիջապես ժայռերի հարեւանությամբ, փակ կլինի բոլոր այցելուների համար՝ անկախ տարվա եղանակից:

Լողափում կտեղադրվեն հատուկ նշաններ, որոնք կտեղեկացնեն զբոսաշրջիկներին սահմանափակնումների մասին: Բացի այդ, այնտեղ կհերթապահեն կամավորներն ու ոստիկանները, որպեսզի հանգստացողները չխախտեն տարածքի կանոնները:

Նավայո լողափն աշխարհի ամենահայտնի լողափերի տասնյակում է: Այն թարգմանաբար նշանակում է «նավաբեկություն». ծովափին կանգնած է մաքսանենգների հին նավը, որը խորտակվել եւ դուրս էր բերվել ափ 40 տարի առաջ: Լողափը գտնվում է մեկուսի ծովածոցում եւ երեք կողմից շրջափակված է բարձր սպիտակ ժայռերով: Այնտեղ հասնել հնարավոր է միայն ծովային ճանապարհով: Այս վայրը բարձր է գնահատվում ձյունաճերմակ ավազի եւ վառ փիրուզագույն ծովի շնորհիվ: