Արքայազն Հարրիի 99-ամյա երկրպագուն մահացել է

Նա բոլորին ասում էր, որ «հատուկ ընկերություն» է արել արքայազնի հետ

Կինը, որը, հավանաբար, Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի ամենամոլի երկրպագուն էր, մահացել է 99 տարեկան հասակում, տեղեկացնում է BBC News-ը։

Այս տխուր իրադարձությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ կինը ծննդյան օրվա շնորհավորական բացիկ է ստացել արքայազն Հարիից ու նրա տիկնոջից՝ Մեգան Մարքլից։

Ինչպես տեղեկացրել է հանգուցյալի ընտանիքը, Դաֆնա Դյունը մահացել է քնի մեջ։

Կինը մեծ հետաքրքրությամբ հետեւում էր արքայազն Հարիի Ավստրալիա կատարած ուղեւորություններին։ Նա բոլորին ասում էր, որ «հատուկ ընկերություն» է արել արքայազնի հետ։

Արքայազն Հարին  շուտով իմացել է իր երկրպագուի մասին եւ նրան բացիկ ուղարկել, որում շնորհավորել է կնոջն 99-ամյակի առիթով։

«Թանկագին Դաֆնա, կինս եւ ես մաղթում ենք Ձեզ ամենալավը Ձեր 99-ամյակի առիթով»,- գրել է զույգն իր շնորհավորական բացիկում եւ պարզապես ստորագրել՝ «Հարի եւ Մեգան»։