Ուկրաինայում 2019-ի առաջին երկու ամիսներին անհայտ կորել է 1281 մարդ

Ոստիկանությունում հավելել են, որ 2019 թվականի փետրվարի վերջի դրությամբ Ուկրաինայի տարածքում շարունակում է անհայտ կորած համարվել 5979 քաղաքացի

Ուկրաինայում այս տարվա առաջին երկու ամիսներին անհայտ կորել է 1281 մարդ: Այդ մասին հայտնել են երկրի Ազգային ոստիկանության քրեական հետախուզության վարչությունից, փոխանցում է ուկրաինական УНН գործակալությունը:

«2019 թվականի առաջին երկու ամսվա ընթացքում պետական հետախուզում է հայտարարվել 1281 մարդու նկատմամբ, որոնք անհայտ կորած են համարվում», - ասվում է տարածված հաղորդագրության մեջ:

Բացի այդ, ոստիկանությունում հավելել են, որ 2019 թվականի փետրվարի վերջի դրությամբ Ուկրաինայի տարածքում շարունակում է անհայտ կորած համարվել 5979 քաղաքացի: