Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն խոստացել է ընտրվելու դեպքում բանտ նստեցնել երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, քաղաքական գործիչն այդ մասին ասել է լրագրող Դմիտրի Գորդոնին տված հարցազրույցում:
Տիմոշենկոն ասել է, որ բանտ կնստեցնի նաև Պորոշենկոյի երեք ընկերներին, եթե, իհարկե, դատարանը նրանց մեղավոր ճանաչի:
Տիմոշենկոն ընդգծել է, որ դատարանը պետք է նախագահին պատժի իր բոլոր «արածների» և «համընդհանուր կոռուպցիայի» համար:
Տիմոշենկոն խոստացել է ընտրվելու դեպքում բանտ նստեցնել Պորոշենկոյին ու նրա 3 ընկերներին
Դատարանը պետք է նախագահին պատժի իր բոլոր «արածների» և «համընդհանուր կոռուպցիայի» համար
0Comments