500 000 դոլար. Մալդիվյան կղզիներում առաջարկում են աշխարհի ամենաթանկարժեք ընթրիքներից մեկը

Բացառիկ ընթրիքի բոլոր ուտեստները պատրաստելու է շեֆ խոհարար Օլի Դաբուսը

1

Մալդիվյան կղզիների շքեղ հանգստավայրերից համարվող Jumeirah Vittaveli-ն առաջարկում է աշխարհի ամենաթանկարժեք ընթրիքներից մեկը՝ կես միլիոն դոլար արժողությամբ:

Ինչպես նշում է Luxury Launches-ը, բացառիկ ընթրիքի բոլոր ուտեստները պատրաստելու է շեֆ խոհարար Օլի Դաբուսը:

Աղբյուրը նկատում է, որ խոհարարի պատրաստած համեղ ուտեստները վայելելու հաճույքը կկրկնապատկեն դեպի Հնդկական օվկիանոս բացվող հրաշալի տեսարանները:

Նշվում է, որ 500 000 դոլար վճարելու դեպքում՝ հյուրին մասնավոր ինքնաթիռով կտեղափոխեն Մալդիվյան կղզիներ, այնուհետև մասնավոր կատամարանով կհասցնեն նշանակման վայր: Հյուրին կդիմավորի անձամբ շեֆ խոհարարն ու կուղեկցի ռեստորան: Բացի այդ վճարված գումարի մեջ կմտնի 5-օրյա գիշերակացը լյուքս դասի առանձնատներից մեկում: